Երիտասարդ դարպասապահ Ֆրանչեսկո Բարդիի /1992/ գործակալը նշում է, որ տոսկանացի դարպասապահի հետագա ճակատագիրը դեռևս անորոշ է, քանի որ համատեղ իրավունքները որոշակի դժվարություններ են առաջացնում:
Բարդին հիանալի մրցաշրջան է անցկացրել Սերիա Բ-ում հանդես եկող Լիվորնոյի կազմում, անցկացրել է 34 հանդիպում:
"Ֆրանչեսկոն շատ լավ մրցաշրջան անցկացրեց, ըստ իս, սա լավ սկիզբ է նրա հասուն կարիերայի համար":
"Տրանսֆերային ամառը շատ թեժ է լինելու: Ինձ հայտնի է, որ Ինտերը դեմ չէ գնել Բարդիի իրավունքների կեսը: տեսնենք, թե ինչ կստացվի արդյունքում, մոտակա տասը օրվա ընթացքում ակումբներիը պետք է համաձայնության գան Ֆրանչեսկոյի հետագա ճակատագրի վերաբերյալ":
"Եթե առաջ նրան ցանկանում էին ձեռք բերել Բ Սերիայի բոլոր թիմերը, ապա այժմ նրանց ավելացել են նաև Ա Սերիայի ակումբներ: Բայց ինձ թվում է, գլխավոր խնդիրը, որ պետք է լուծվի, դա համատեղ տնօրինումը գնելու խնդիրն է, դրանցի է կախված Ֆրանչեսկոյի հետագա տրանսֆերային ուշադրությունը", - ասել է Վինչենցո Ռիսպոլին:
intermilano.ru
|
Դիտումներ: 920 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 2.5/16 |