Իտալական Gazzetta Dello Sport-ը հայտնում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին շատ շուտով կարող է պաշտոնանկ արվել: Եթե 60-ամյա մասնագետը հեռացվի աշխատանքից, ապա նրա փոխարեն միլանյան ակումը կարող է գլխավորել
Բեպե Բարեզի-Լուիշ Ֆիգու մարզչական զույգը:
Հիշեցնենք` Ռանյերին արդեն հայտարարել է այն մասին, որ չի պատրաստվում հրաժարական տալ, թեև նրա սաները Ա սերիայի վերջին 6 խաղերից 5-ում պարտություն են կրել: