Իսհակ Բելֆոդիլը ցանկություն էր հայտնել կրել 9 համարի մարզաշապիկը, սակայն քանի որ Մաուրո Իկարդին ավելի վաղ է ժամանել, ընտրության առավելությունը կտրվի նրան: Իսկ Բելֆոդիլը որոշել է ընտրել 18 համարի մարզաշապիկը:
Ինչպես գրում է Gazzetta dello Sport-ը. ''Բելֆոդիլը հետևում է Զամորանոյի օրինակին` նրա հանրահայտ 1 + 8-ով, որով նա հիշեցնում էր, որ իր մարզաշապիկի համարը 9-ն է: Իսկ ինչպես բոլորն են հիշում, նրանից 9 համարը վերցրեցին և այն սկսեց կրել Ռոնալդոն: Բելֆոդիլը նույնպես ցանկանում է ''+'' նշա՞ն դնել 18 համարի վրա'':