Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 17 » Բելֆոլդիլի հարցազրույցը, որպես Ինտերի ֆուտբոլիստ
16:25
Բելֆոլդիլի հարցազրույցը, որպես Ինտերի ֆուտբոլիստ

Երեկ Ինտերի նորեկներ Մաուրո Իկարդին և Իսհակ Բելֆոլդիլը ներկայացվել են մամուլին:

"Սկզբից ես ընտրեցի 18 համարը, որն այդ պահին ազատ էր, Սկելոտոյի նկատմամբ հարգանքից ելնելով, բայց հետո խնդրեցի ակումբին և նրանք ինձ ասացին, որ խնդիր չի լինի: Ես միշտ նախընտրելեմ խաղալ 7 համարի մարզաշապիկով" - ասել է Ինտերի նոր հարձակվողը:

Բելֆոլդիլը խոսել է Ռամադանի մասին.

"Մարզիչը և մյուսները օգնում են ինձ, որովհետև դա այդքան էլ հեշտ չէ: Ես աշխատում եմ ներդնել ինչպես հարկն է, քանի որ ամառային նախապատրաստությունը ունի շատ կարևոր հիմքային դեր:"

Ո՞վ է եղել Իսհակի կուռքը փոքր ժամանակ.

"Մանկուց ես սիրել եմ Ռոնալդոյին" - պատասխանեց ժպտալով:

Այնուհետև նա խոսեց Մացցարիի և առաջին օրերից Պինցոլոյում.

"Ես նրա հետ ծանոթացել եմ մեկ շաբաթ առաջ, նա շատ է սիրում իր աշխատանքը և երբեք չի հանձնվում, հետևում է մեզ, որպեսզի համոզվի, որ մենք ներդնում ենք առավելագույնը: Կանեմ ամեն հնարավորը, որպեսզի նրա վրա տպավորություն թողնեմ":

Նրա դերը դաշտում.

"Մացցարին ինձ դեռ ոչինչ չի ասել, սակայն նա ասել է, որ մենք պետք է պատրաստ լինենք խաղալ ցանկացած հարձակվողական դիրքում: Ես նախընտրում եմ խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց կարող եմ խաղալ ամենուր:"

"Կցանկանայի շնորհակալություն հայտնել Պարմայի բոլոր աշխատողներին, ակումբին, որտեղ ես շատ բան եմ սովորել" - ավելացրեց հարձակվողը:

Երբ նրան հարցրեցին առաջնության մասին Բելֆոլդիլը ասաց.

"Յուվեն համարվում է ֆավորիտ, բայց մյուս ակումբները կանեն ամեն հնարավորը, որպեսզի անցկացնեն լավ մրցաշրջան:"

Նա հարցազրույցը ավարտեց հետևյալ կերպ - "Դեռ երկու տարի առաջ ես որոշել էի հանդես գալ Ալժիրի հավաքականում:"

intermilano.ru
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 861 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz