Ինտերը երկարաձգել է պայմանագիրը Պինամոտիի հետ մինչև 2020 թվականը, և վարձավճարով կտա Վերոնային, եթե ակումբը վերադառնա Ա սերիա:
Il Messaggero
Ինտերը մոտ է Բերարդիին ձեռք բերելուն: Ինտերի ղեկավարությունը առաջարկել է 35 մլն եվրո, որը հավանաբար կընդունվի Սասուոլոյի կողմից:
A Bola
Ինտերը առաջարկել է 60 մլն եվրո Վիկտոր Լինդելոյֆի համար: Այդ գումարը Ինտերը ցանկանում է վճարել 5 տարվա ընթացքում: Չնայած որ գումարի չափը գոհացնում է Բենֆիկային, սակայն նրանք ցանկանում են գումարը ստանալ ոչ ուշ քանի 3 տարիվա ընթացքում:
Ինտերի սկաուտները նկատել են Բենֆիկայի 16-ամյա ֆուտբոլիսը Ժաիր Տավարեսին, ով Եվրոպայի չեմպիոն Ռենատու Սանչեսի եղբայրն է: Տրանսֆերի արժեքի մասին դեռ տեղեկություններ չկան:
Gazzetta dello Sport
Ինտերը ցանկանում է ձեռք բերել Ռոմայի կիսապաշտպան Կևին Ստրոմանին և ՊՍԺ-ի լեհ կիսապաշտպան Գժեդոժ Կրիխովյակին: Ռոման պատրաստ է քննարկել առաջարկներ, քանի որ Ստրոմանի պայմանագիրը ավարտվում է 2018 թ-ին, սակայն ՊՍԺ-ի չի ցանկանում վաճառել իր ֆուտբոլիստին:
|
Կատեգորիա: Տրանսֆերներ |
Դիտումներ: 1019 |
Ավելացրեց: mihranavagyan24
| - Վարկանիշ -: 0.0/0 |