Ինտերի նախկին ավագ և լեգենդ Բերգոմին խոսել է Բեպպե Մարոտայի աշխատելաոճի մասին.
"Մարոտան ունի փղի չափ ձվեր :) և առյուծի ռեակցիա: Նա բանակցություններ է վարել մարտ ամսից Լուկակուի համար Պաստարելոյի հետ և համաձայնության հասել ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ, որ վերջինս առաջարկի Դիբալայի հետ փոխանակում Մանչեսթեր Յունայթեդին և այդ ընթացքում Մարոտան համաձայնության է հասել Դիբալայի հետ, որ պատրաստ է նրան գնել, եթե նրան հանեն տրանսֆերի: Եվ ծուղակը աշխատեց: Պաստարելոն նախ տրանսֆերի հանեց Դիբալային և այնուհետ Դիբալայի տրանսֆերային գինը գնալով ընկավ, երբ նրա տեղափոխությունը Մանչեսթեր Յունայթեդ ձախողվեց: Եվ, արդեն, երբ Յունայթեդը հասկացավ, որ Դիբալան չի ցանկանում անգլիական ակումբ տեղափոխվել՝ միանգամից վաճառեցին Լուկակուին Ինտեր: Յուվենտուսի սպորտային տնօրեն Պարատիչին ամեն գնով ցանկացավ Դիբալային ուղարկել Անգլիայի առաջնություն՝ ամեն օր գինը նվազեցնելով, սակայն ապարդյուն՝ Դիբալան մերժեց նաև Տոտենհեմին և տրանսֆերային պատուհանը փակվեց Անգլիայում: Այս պահին Յուվենտուսը երկու տարբերակ ունի նրան վաճառելու՝ կամ ՊՍԺ-ին, ով 65մլն եվրոյից ավել չի առաջարկի ֆինանսական նկատառումներից ելնելով: Մարոտան զգուշացրել է Յուվենտուսին, որ նրանք չեն կարողանա գնել Իկարդիին 80մլն եվրոյից պակաս: Յուվենտուսը այդ գումարը չունի, յուվենտուսը հարձակվողի տարբերակներ չունի և շուկայում մենևրելու տարբերակներ ևս չունի: Ակումբից չի հեռացել դեռ Մանջուկիչը: Ակումբում է նաև ոչ մոտիվացված Դիբալան: Փետրվար ամսին էր, երբ մտածում էր Մարոտան այս փոխանակման մասին, այժմ Յուվենտուսն է ցանկանում արագացնել փոխանակումը, քանի որ կապիտալի բարձրացումը նրանց այս պահին ավելի շատ է պետք քան Ինտերին:"
|
Կատեգորիա: Հարցազրույցներ |
Դիտումներ: 893 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 0.0/0 |