Գլխավոր էջ » 2013 Փետրվար 15 » Բժիշկ Նարդի ՛՛Միլիտոյի կարիերային վտանգ չի սպառնում, բայց...՛՛
19:59 Բժիշկ Նարդի ՛՛Միլիտոյի կարիերային վտանգ չի սպառնում, բայց...՛՛ |
Այսօր բոլորին միայն մեկ հարց է հետաքրքրում` կկարողանա արդյոք Միլիտոն վերականգնվել այս ծանր վնասվածքից հետո, և բոլորն անհանգստացած են, քանի որ լուրեր են պտտվում, որ սա կարող է դառնալ Ինտերի 34 -ամյա հարձակվողի կարիերայի ավարտը: Միլանի Ս. Գոտտարդո Սպորտային բժշկության կենտրոնի գլխավոր սպորտային բժիշկ Ջակոպո Նարդին խոսել է Դիեգո Միլիտոյի վնասվածքի մասին. ՛՛Նա կկարողանա վարադառնալ խաղադաշտ 6 ամսվա ընթացքում, նրա կարիերան չի ավարտվի այս վնասվածքով՛՛: Հուսադրող հայրարարություն է, քանի որ ոչ ոք, և իհարկե, նաև ինքը`Միլիտոն, անկասկած չի ցանկանում, որպիսի իր վերջին լուսանկարը, որպես ֆուտբոլիստ, լինի խոտածածկի վրա ցավից գալարվելիս: Նա կվերադառնա խաղադաշտ,և ամենայն հավանականությամբ դա կլինի հաջորդ մրցաշրջանի մեկնարկին: Բժիշկ Նարդին խոսեց նաև մեկ այլ անհանգստացնող հանգամանքի մասին, դա Սան Սիրոյի խոտածածկն է. ՛՛Նոր խոտածածկը, որն իր մեջ ունի սինթետիկ խոտածածկի մեծ մաս, մեծացնում է այպիսի վատ վնասվածքների ռիսկը՛՛: fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|