Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 11 » Բոլոր այն անունները, ովքեր կարող են փոխարինել Մացցարիին
17:02
Բոլոր այն անունները, ովքեր կարող են փոխարինել Մացցարիին

Ինչպես տեղեկացնում է թուրինյան TuttoSport պարբերականը, Վալտեր Մացցարիի և երկրպագուների միջև տարանջատումը թվում է անուղղելի: Այս մրցաշրջանում արդեն նպատակահարմար է մտածել, թե ով կարող է փոխարինել Նապոլիի նախկին մարզչին: Երկու թեկնածուների անուններ արդեն պարզ են` Լեոնարդո և Պրիմավերայի գլխավոր մարզիչ Ստեֆանո Վեկի:

Էրիկ Թոհիրը կարող է գնալ այն գաղափարին, որ առանց իտալական ֆուտբոլի և ակումբի մասին նախապես անտեղյակ մարդը կարող է առաջարկել լավագույն լուծումը: Շատ հավանական է, որ Տոհիրը ընտրի Այաքսի գլխավոր մարզիչ Ֆրանկ Դեբուրին, ում աշխատանքով նա հիանում է, սակայն Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը, թվում է` քիչ է հետաքրքրվում Ա Սերիա տեղափոխվելու գաղափարով: Շարունակելով մարզիչներ թեման, ովքեր աշխատում են ֆուտբոլիստների հետ նրանց կատարելագործելու համար, հարկ է նշել Էվերտոնի մարզիչ Ռոբերտո Մարտինեսին: Ուիգանի հետ FA Cup-ը նվաճելուց հետո շատ տպավորիչ աշխատանք է տանում առաջին 12 ամիսները մերսիսայդների հետ:

Ակումբում շատ հիացմունք ունի Սինիշա Միխայիլովիչը՝ Սամպդորիայից: Սերբ մասնագետով նաև հիացած են Յուվենտուսում: Շատ հավանական է, որ Սամպդորիայում մեծ աշխատանքները ավարտելուն պես մրցաշրջանի ավարտին միանա Ինտերին: Նշենք նաև երկրպագուների կողմից սիրված Ռոբերտո Մանչինիին:

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 986 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz