Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 6 » Բրեմե. Ինտերը կարող է ավելի լավ խաղալ
22:19
Բրեմե. Ինտերը կարող է ավելի լավ խաղալ

Fc Inter News-ը զրուցել է Ինտերի գերմանացի նախկին ֆուտբոլիստ Անդրեաս Բրեմեի հետ: Նա խաղացել է Ինտերում 1988-1992 թթ.-ին և հաղթել Սկուդետոն, Իտալիայի Սուպերգավաթը և ՈՒԵՖԱ-ի գավաթը:

Ինչպե՞ս կգնահատեք Ինտերի մեկնարկը.

«Կասեի շատ լավ` հաղթելով երկու խաղում և ցույց տալով ավելի լավ խաղալու ունակություն: Բացի այդ, Ինտերը հրավիրել է հիանալի մարզչի, ինչպիսին Մացցարին է: Տեսնենք` ինչպես կավարտվի Յուվենտուսի հետ հանդիպումը, սակայն ես վստահ եմ, որ մենք կդիտենք հիանալի հանդիպում լավ թիմերի մասնակցությամբ»:

Կարծես թե մոտ է Ինտերի վաճառքի վերաբերյալ լուրը.

«Դա այն հարցն է, որն իրավունք ունի լուծել միայն նախագահը: Ամեն դեպքում, դա չի լինի անսպասելի, քանի որ շատ եվրոպական ակումբներ գտնվում են արտասահմանցի մագնատների ձեռքում: Սակայն դժվար է ասել` դա կլինի ի օգուտ ակումբին, թե ոչ»:


Աղբյուր` Fc Inter News
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 991 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz