Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Ինտերը վերջապես ավարտել է բանակցությունները Մարկո Անդրեոլլիի տեղափոխության հետ կապված: Շատ ակումբներ էին հետաքրքրված նրա ծառայություններով, այդ թվում Մոսկվայի Դինամոն, Նապոլին և Միլանը, բոլորն էլ ցանկանում էին նրան ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով, սակայն Անդրեոլլին, ով իր կարիերան սկսել է Ինտերի հետ, միշտ էլ նախընտրել է վերադառնալ Ներաձուրրիի կազմ: Նա շուտով կկնքի պայմանագիրը և կմիանա Ինտերի ամռանը: