Սամուել Լոնգոյի, և ընդհանրապես, Ինտերի բոլոր հարձակվողների համար այս պահին լավագույն ժամանակահատվածը չէ: Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, մարզման ժամանակ ստացած աջ ուսի վնասվածքից հետո Լոնգոն վերադարձել է Միլան, որպիսի այստեղ` Ինտերի բուժանձնակազմի հսկողության տակ անցնի իր բուժումը: Հնարավոր է, որ երիտասարդ հարձակվողին անհրաժեշտ լինի վիրահատական միջամտություն: