Ա Սերիայու վերջին 38-րդ տուրի Կիևոյի դեմ հանդիպումը կարող է վերջինը լինել Ինտերի երկու ֆուտբոլիստների համար` Գուարինի և Ռիկի Ալվարեսի:
Ինչպես տեղեկացնում է Corriere Dello Sport-ը, երկու ֆուտբոլիստները այն խաղը չեն ցուցադրել, որն իրենցից սպասում էր Ինտերի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին: Մացցարին մրցաշրջանի երկրորդ հատվածում կորցրել է վստահությունը խաղացողների հանդեպ և նրանց հազվադեպ է խաղադաշտ դուրս բերում: Երկու ֆուտբոլիստները այս ամառ արդեն կարող են հեռանալ ակումբից և նրանցից ստացած գումարը կներդրվի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: