Միլանի "Ինտերը" հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport հանդեսը:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Պրանդելիի պայմանագիրն ավարտվելու է 2014թ.-ին, սակայն նա կարող է իր զբաղեցրած պաշտոնը լքել Եվրո-2012-ից հետո, եթե Իտալիայի հավաքականն անհաջողության մատնվի:
"Ինտերն", իր հերթին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնանկ կանի թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիին, ում գլխավորությամբ թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, իսկ Իտալիայի "Ա" Սերիայում անհաջող է հանդես գալիս:
Ավելի վաղ տեղեկություններ կային, թե "Ինտերը" հետաքրքրվում է նաեւ Լոնդոնի "Չելսիի" նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանի ծառայություններով: