Ինդոնեզիայում ընկերական խաղերի ավարտից հետո Մասսիմո Մորատտին այցելել է Պեկին, որտեղ հանդիպել է CRCC Կորպոռացիայի սեփականատիրոջ հետ: Այն համարվում է Չինական Ազգային կորպոռացիա, որը զբաղվում է երկաթգծերի շինարարությամբ, այն իր նշանակությամբ երկրորդ է Չինաստանում և խոշորագույններից մեկը ամբողջ աշխարհում: Մորատտին հանդիպել է CRCC-ի սեփականատեր Մեն Ֆեն-Չաոի հետ և նրան նվիրել Ինտերի 2012/13 մրցաշրջանի
մարզաշապիկը:
Չինական ընկերությունը իր պաշտոնական կայքում հայտնում է, որ Մորատտին և Մեն Ֆեն-Չաոն հանդիպել են և քննարկել հնարավոր համագործակցության ուղիները այս կորպոռացիայի հետ, որը կմասնակցի Ինտերի նոր մարզադաշտի կառուցման աշխատանքներում: CRCC-ի գլխավոր տնտեսագետը և ղեկավարը շնել է, որ Մորատտին հետաքրքրված է իրենց ընկերության հետ խոշոր ծրագրեր իրականացնելու հարցով, ինչպես նաև ակումբը նոր գործընկերներ է ներգրավում, ովքեր կօգնեն իրականացնել Ինտերի այս ծրագիրը: Մարզադաշտի կառուցումը կլինի նաև երկկողմանի հարաբերությունների հաստատման լավ սկիզբ:
Ավելի վաղ հայտնում էին, որ մարզադաշտը կունենա այսպիսի կառուցվածքը, այն տեղակայված կլինի "Սան Սիրոյից" 1,5 կմ հեռավորության վրա և կկառուցվի "Ալյանս Արենաի" հիմքով.
|
Դիտումներ: 912 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/21 |