Ալֆրեդո Պեդուլլայի տվյալներով, Դ'Ամբրոզիոյի տեղափոխությունն Ինտեր պաշտոնապես կկայանա այսօր: Լրագրողն իր կայքում հայտնում է, որ Տորինոն չի պատրաստվում բանակցություններ վարել Ինտերի հետ տրանսֆերային պատուհանի վերջին ժաներին, և այդ իսկ պատճառով Ինտերի ղեկավարությունը ցանկանում է փակել գործարքը որքան հնարավոր է արագ: Պեդուլլայի տվյալներով, Ինտերն առաջարկել է Դանկանի իրավունքների կեսը, ինչպես նաև Ռուբեն Բոտտայի վարձակալություն թուրինյան ակումբի պաշտպանի ամբողջ տրանսֆերի դիմաց: Առաջիկա ժամերին համաձայնությունը հնարավոր է կայանա:
Այս տեղեկատվությունը հաստատում է նաև Ջանլուկա Դի Մարցիոն: