Այս շաբաթ շատ կարևոր և պատասխանատու է Ինտերի համար: Ինդոնեզիայի հրաշալի շրջագայությունից հետո, այժմ բոլորը կկենտրոնանան միայն տրանսֆերների վրա, դեռ շատ հարցեր կան որոշելու, ավելին քան գրվում է թերթերում և նորություններում:
Պալասիոյի ժամանումից հետո, սպասվում է, որ կլուծվի նաև Անդրեոլլիի հետ կապված հարցերը` Կիևոյի հետ բանակցությունները գրեթե ավարտվել են և մնում են միայն փոքր դետալներ քննարկել:
Մյուս բանակցությունները տարվում են Ջենովայի և Սիենայի հետ: Դեստրոյի հետ կապված ամեն ինչ պարզ է նրա կարմիր-կապույտ կեսի հետ, սակայն մնում է, որ նախագահ Մեցցառոման որոշի, թե որը կլինի նրա երկրորդ կեսը: Այդ հարցը ևս կլուծվի մոտ օրերս: Ահա թե ինչու են կարևոր այս մի քանի օրերը Ինտերի համար: Եթե Ջենովան և Սիենան համաձայնություն տան, ապա Դեստրոն կժամանի Միլան: Շատ հավանական է, որ մենք գործարքը կկնքենք, բայց դա ժամանակ է պահանջում և ճիշտ մոտեցում, նրանք բոլորն էլ ցանկանում են մեծ եկամուտներ և ներդրումներ ունենալ:
Դրան զուգահեռ, այս օրենին տեղի են ունենում բանակցություններ Մորատտիի և Դե Լաուրենտիսի միջև` Լավեսսիի համար: ՊՍԺ-ն առաջարկում է այն, ինչ ցանկանում է Նապոլիի նախագահը, իսկ Մորատտին մտադիր է խնայել, միևնույն ժամանակ լուծել նաև Պանդևի ապագայի հարցը: Կարծում եք նրանք համաձայնության չեն գա՞: Դժվար է ասել... Բայց այժմ դեռ մայիսի վերջն է և դեռ ժամանակ կա ամեն ինչ որոշելու:
Բրանկան և Աուսելիոն ցանկանում են կարևոր խնդիրները լուծել հունիսին և իրականացնել արդեն պայմանավորված տրանսֆերները, իսկ հուլիսի սկզբից ունենան տարնսֆերների 90 տոկոսը, իսկ հետո զբաղվեն երիտասարդների պայմանագրերի և նրանց հարցերով, ովքեր պետք է լքեն ակումբը:
fcinternews.it
|
Դիտումներ: 927 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.5/26 |