Մարսելի «Օլիմպիկի» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Չեմպիոնների լիգայում երկրորդ անգամ է հաղթում Կլաուդիո Ռանիերիին: Առաջին անգամ դա եղել էր 2004թ.-ին, երբ Դեշամի գլխավորած «Մոնակոն» կիսաեզրափակչում առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ: Միլանի «Ինտերի» հետ պատասխան հանդիպումից հետո ֆրանսիացի մասնագետը չի թաքցրել իր ուրախությունը:
«Մենք ֆանտաստիկ հաջողության հասանք այսօր: «Ինտերը» մեծ ակումբ է, ինչը չես կարող ասել մեր մասին, այնպես որ արդյունքը լիովին բավարարում է ինձ: Առաջնության վերջին մի քանի անհաջություններից հետո այժմ մենք երջանկության անկրկնելի պահերն ենք ապրում:
Մենք մեր կազմում չունենք 25 չեմպիոններ, ինչպես «Ինտերը», սակայն մենք ցանկանում ենք պայքարել»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Օլիմպիկն» Իտալիայում 1:2 հաշվով զիջեց «Ինտերին» և երկու հանդիպումների արդյունքով դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
|
Դիտումներ: 815 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 2.8/20 |