Դիեգո Ֆորլանը Inter Channel-ի "Prima Serata" հաղորդմանը հյուրընկալվելիս երկրպագուներին պատմել է, որ շատ է սիրում Ինտերի օրնհերգը.
"Ինտերն արդեն իմ սրտում է և ես իսկապես սիրում եմ "Amala" երգը, հիանալի զգացողություն է, երբ ողջ մարզադաշտը երգում է այն: Ես կարծում եմ, որ այն ամենալավ օրհներգերից մեկն է, որ ես երբևէ լսել եմ և ես փորձում եմ սովորել բառերը":
Ներաձուրրիի բոլոր երկրպագուները միասնական են, ինպես և թիմը: Կլաուդիո Ռանիերին գտնում է, որ այս թիմը ունի ամենալավ ավանդույթները և տարբերվում է իր մարզած այլ թիմերից, և Ֆորլանը համաձայն է նրա հետ.
"Մենք բոլորս միասնական ենք և իմ խաղընկերները միշտ աջակցում են ինձ: Դա իսկապես շատ կարևոր է: Մենք գիտենք ինչպես վայելել լավ պահերը, բայց մենք գիտենք նաև, ինչպես հաղթահարել վատ ժամանակները և երբ այդ վատ ժամանակները գալիս են մենք գիտենք, որ կան շատ լրագրողներ, ովքեր կփորձեն օգտվել դրանից":
Ֆորլանը պատասխանեց նաև այն հարցին, թե արդյոք մեծ պատասխանատվություն չի զգում իր ուսերին` կրելով երկրպագուների համար այդքան նշանակալի համարի համազգեստը.
"Ոչ, սա կարևոր համար է: Հիանալի է իմանալ դրա պատմությունը թիմի համար և հնարավորություն ունենալ խաղալ այսպիսի փառավոր անցյալ ունեցող ակումբում: Ինչպես արդեն ասել եմ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ակումբին, նրա բոլոր հաղթանակներին և միշտ շնորհակալ կլինեմ այն մարդկանց, ովքեր ինձ հնարավորություն տվեցին լինել նրա մի մասը":
|
Դիտումներ: 793 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/13 |