Գլխավոր էջ » 2013 Մարտ 23 » Դիեգո Միլիտոյի առաջին հարցազրույցը վնասվածքից հետո
03:12 Դիեգո Միլիտոյի առաջին հարցազրույցը վնասվածքից հետո |
Սա առաջին անգամն է, որ արգենտինացի չեմպիոնը հարցազրույց է տալիս իր վնասվածքից հետո, որ նա ստացավ Սան Սիրոյում փետրվարի 14-ին Եվրոպա Լիգայի ռումինական Կլուժի դեմ խաղում: Բազմաթիվ հաղորդագրություններ և հարցեր էին ուղարկել երկրպագուները Միլիտոյին, որոնց նա պատասխանեց Inter Channel-ի տաղավարից. ''Առաջին հերթին, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Նրանք ֆանտաստիկ են: Նրանց աջակցությունը ամենամծ բանն էր ինձ համար ամբողջ այս փորձության ընթացքում: Առաջին մի քանի օրը վնասվածքից հետո շատ բարդ էին, և այս ամբողջ աջակցությունը ինձ ստիպեց ավելի ուժեղ լինել: Ես նաև ցանկանում եմ վերադառնալ 100%-ով հենց նրանց համար: Սա է այն նպատակը, որ ես ունեմ իմ մտքում, և ես ամեն ինչ կանեմ, որպիսի վերադառնամ իմ լավագույն մարզավիճակին, որպիսի ի վիճակի լինեմ երջանկացնել այս մարդկանց'': Ինչպե՞ս է իրեն զգում Միլիտոն, և ինչե՞ս է ընթանում վերականգնման գործընթացը. ''Ես լավ եմ: Արդեն սկսել եմ վերականգնողական աշխատանքները, բարեբախտաբար ծունկս լավ է արձագանքում բոլոր վարժություններին, որ ես սկսել եմ անել: Բարեբախտաբար, մենք ճիշտ ուղու վրա ենք: Բայց ես կարոտում եմ գնդակի հետ մարզումները: Հուսով եմ, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կկարողանամ միանալ թիմին հաջորդ մրցաշրջանից առաջ` ամառային ճամբարում: Իմ նպատակն է կրկին վերադառնալ խաղադաշտ և շարունակել օգնել իմ թիմին: Ես շատ ժամանակ եմ անցկացնում տանը իմ ընտանիքի հետ, հատկապես հանգստյան օրերին, երբ չեմ մարզվում թիմի հետ: Ես սիրում եմ տանը լինել և ես նաև փորձում եմ փոքրիկ բաներ անել, որոնք կօգնեն ծունկս վերականգնելուն, ինչպես օրինակ, սառույցի տոպրակներ դնելը, և ցանկացած այլ բան, որ ես կարող եմ ինքս անել'': Անհնար էր, որ գոնե մեկ հարց չհնչեր Հռոմի նոր արգենտինացի Պապի մասին. ''Դա, իհարկե, անսպասելի անակնկալ էր, և մենք բոլորս շատ հպարտ ենք'': Իսկ ինչպիսի՞ հայր է Միլիտոն. ''Արդյոք կցանկանամ, որ իմ որդի Լեանդրոն ֆուտբոլի՞ստ դառնա: Ես կփորձեմ նրան ազատություն տալ, որպիսի նա ինքը կատարի իր ընտությունը: Կասկած չկա, որ նա արդեն սիրում է ֆուտբոլր, թեև ես դեռ չգիտեմ` արդյոք դա այն է, ինչ նա կանի ապագայում : Ինձ դուր է գալիս լինել հայր, ով մոտ է իր երեխաների հետ, և պատրաստ ամեն ինչի նրանց համար'': Ինչո՞ւ է նա ընտրել 22 համարը. ''Դա այն համարն է, որի վրա ի վերջո կանգ առավ իմ ընտրությունը: Երբ ես ժամանեցի Սարագոսա, 2 ընտություն ունեի` 2 կամ 22 համարները, և ես ընտրեցի վերջինը, քանի որ այն ավելի շատ դուր եկավ ինձ: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Այնուհետև, այդ համարները հասանելի էին նաև Ջենովայում և Ինտերում'': Արդյո՞ք նա իր կարիերան կավարտի Ինտերում. ''Ես անկեղծ դեռ չգիտեմ: Ես միշտ ասել եմ, որ կցանկանայի վերադառնալ Արգենտինա և ավարտել այն ակումբի հետ, որտեղից սկսել եմ : Երբեք չես իմանա: Այսօր ես կենտրոնացած եմ միայն վերականգնվելու և խաղադաշտ վերադառնալու վրա: Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա դրանից հետո'': Միլիտոն իր ապագան երբևէ պատկերացրե՞լ է որպես մարզիչ կամ մենեջեր. ''Ես դեռ չեմ մտածել այդպիսի բաների մասին: Ես դեռևս մտածում եմ որպես խաղացող: Ես փորձում եմ վայելել իմ վերջին տարիները խաղադաշտում, այնուհետև կորոշեմ իմ ապագան'': Երիտասարդ հարձակվողների մասին. ո՞վ է ավելի շատ տպավորել Միլիտոյին, կամ նա նմանեցնում է ինքն իրեն. ''Շատ կան լավ երիտասարդ հարձակվողներ: Չգիտեմ, արդյոք կան այնպիսինները, որ կարող եմ ինձ նմանեցնել: Ես միշտ ասել եմ Մատտիա Դեստրո, ում հետ ես հաճույքով եմ հանդիպում: Նա լավ տղա է և բարձրակարգ խաղացող: Սամուել Լոնգոն նույնպես հիանալի հարձակվող է, ով ինձ դուր է գալիս, մենք շատ ենք մարզվել միասին: Նա երիտասարդ է և շարունակելու է աճել: Իսպանիայում ունեցած փորձը կօգնի նրան աճել և շատ բան կտա: Իկարդի՞ն: Նա շատ լավ է խաղում: Նա ևս մեկ պատանի է, ով հիանալի է իրեն դրսևորում Ա Սերիայում, նա բարձր որակներ ունի'': Առաջնության և Իտալիայի Գավաթի մասին: Արդյո՞ք Ինտերը կկարողանա երրորդ հորիզոնականը գրավել և դուրս գալ գավաթի եզրափակիչ. ''Ես մեծ հավատ և վստահություն ունեմ իմ թիմակիցների նկատմամբ: Նրանք ամեն ինչ կանեն երրորդ հորիզոնականը գրավելու համար, և հուսով եմ, որ մենք կլինենք Իտալիայի գավաթի եզրափակչում: Ես համոզված եմ, որ տղաները ոտքի կկանգնեն և կարևոր միավորներ կհավաքեն այս մնացած ամիսների ընթացքում'': Ի՞նչ եք ակնկալում որ տեղի կունենա ապագայում. ''Ես ակնկալում եմ կրկին սկսել խաղալ: Այս պահին կա միայն մեկ նպատակ իմ մտքում, այն է, փորձել և շուտ ապաքինվել, և ավելի ուժեղ վերադառնալ խաղադաշտ'': Պալասիոն երբևէ ասե՞լ է, որ նա կարոտում է ձեզ հետ միասին խաղալը. ''Լինելով լավ ընկեր` Ռոդրին բնական է, որ ասել է դա: Նա գիտի, թե որքան շատ եմ ես տառապել, և հուսով եմ, որ մենք միասին դեռ շատ անգամներ կխաղանք: Նա թոփ խաղացող է, և ես իսկապես շատ ուրախ եմ նրա համար: Նա հիանալի տղա է և հիանալի խաղացող'': Ե՞րբ կգործարկվի Միլիտոյի պաշտոնական կայքը. ''Աշխատանքները տարվում են, բայց երբ ես ստացա այս վնասվածքը, մենք որոշեցինք մի փոքր սպասել'': Ինչպիսի՞ն կլինի Ինտեր - Յուվե հադիպումը. ''Շատ կոշտ խաղ է սպասվում, բայց մենք անպայման հաղթելու ենք!: Մենք հուսով ենք, որ այդպես կլինի'': Եվ վերջում, հարցազրույցն ավարտելիս. ''Ես չեմ կարող բավականաչափ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, քանի որ նրանք այնքան ֆանտաստիկ են իմ նկատմամբ: Ես իսկապես ցանկանում եմ երջանկացնել նրանց, քանի որ նրանք արժանի են դրան: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, նախագահից սկսած և բոլոր աշխատողներին, իմ թիմակիցներին, քանի որ նրանք միշտ իմ կողքին կագնած են այսպիսի դժվարին պահերին: Շնորհակալություն նաև իմ ըտանիքին, որ միշտ իմ կողքին է: Այնուհետև Ինտերի ողջ բժշկական անձնակազմին: Նրանք արտակարգ են և ինձ ամեն օր օգնում են, սկսած պրոֆեսոր Կոմբիից, մինչ բոլոր ֆիզիոթերապևտներին, և Անդրեա Գալլիին, ով անձամբ հետևում է ինձ'': Inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|