Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 12 » Էռնանեսը և Կովաչիչը վնասվածք են ստացել
02:48
Էռնանեսը և Կովաչիչը վնասվածք են ստացել

Վատ նորություններ Ինտերի այսօրվա մարզումներից: Վալտեր Մացցարին կարող է կորցնել մի քանի կարևոր խաղացողների Ֆիորենտինայի դեմ առաջիկա հանիպումից առաջ:

Ինչպես հայտնում է Ինտերի պաշտոնական կայքը և Sky Sport-ը, Ինտերի նորեկ Էռնանեսը ժամանակից շուտ է ավարտել այսօրվա մարզումը մկանային հոգնածության պատճառով: Մտավախություն կա, որ նա կարող է ձգած լինել մկանը, ինչը երկար վերականգնման կարիք կունենա: Ավելի հաստակ բժիշկներն այդ մասին կհայտնեն վաղը:

Իսկ Մատեո Կովաչիչը ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մարզումը ծնկի վրա ստացած կտրվածքի պատճառով, որի համար երեք կար է անհրաժեշտ եղել:

Աղբյուրը՝ Inter.it, Sky Sport
Կատեգորիա: Վնասվածքներ | Դիտումներ: 1062 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz