ԵՐԵՔ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՍԱՄՈՒԵԼԻՆ
Երեք անգլիական ակումբներ` «Տոտենհեմը», «Արսենալը» և «Չելսին» մտադիր են ձեռք բերել «Ինտերի» արգենտինացի պաշտպան Վալտեր Սամուելին, տեղեկացնում է TribalFootball.com-ը:
The Sun-ի տեղեկացմամբ` Սամուելը չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել միլանյան ակումբի հետ: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ նա ընդունի նշված թիմերից որևէ մեկի առաջարկը:
Արգենտինացու գործակալն ասել է. «Վալտերը ավելի շատ կցանկանար հանդես գալ Անգյում, սակայն նա պատրաստ է լսել բոլոր առաջարկները»: