Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացմանը դեռ 2,5 ամիս կա, սակայն իտալական լրատվամիջոցները արդեն ակտիվորեն սկսել են քննարկել ակումբների ձմեռային տրանսֆերները: Corriere dello Sport-ը գրում, որ եթե մինչև հունվար չփոխվի իրավիճակը Լյայիչի հետ կապված, ապա Ինտերը նրան փոխարինող ձեռք կբերի: Հռոմեական թերթի տվյալներով, Պիեյրո Աուզիլիոն իր ցուցակում 3 անուններ ունի:
Առաջնային նպատակը Կարիմ Բելարաբին է: Սակայն նրան ձեռք բերելը շատ բարդ կլինի: Ֆուտբոլիստը գնահատվում է 30 մլն եվրո, իսկ բանակցությունների համար ժամանակը չափազանց կարճ է:
Երկրորդ թեկնածուն Վալենսիայի ֆուտբոլիստ Սոֆյան Ֆեղուլին է: Ալժիրցու պայմանագիրը ավարտվում է ամռանը, իսկ նրա ծառայություններով այս պահին հետաքրքրվողներ դեռ չկան: Ինտերը ամեն բան կանի այս ձմռանը ալժիրցուն գնելու համար:
Երրորդ թեկնածուն Մադրիդի Ռեալի երիտասարդ հարձակվող Խեսեն է: 22-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է Ռեալում իր ստացած խաղաժամանակից և ցանկանում է հեռանալ ակումբից հենց մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստը դեմ չի լինի տեղափոխվել Ինտեր, եթե նրան խոստանան բավարար խաղաժամանակ:
|
Կատեգորիա: Տրանսֆերներ |
Դիտումներ: 915 |
Ավելացրեց: mihranavagyan24
| - Վարկանիշ -: 0.0/0 |