Կարծես ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ինտերի գլխավոր նպատակներից մեկը լինելու է Յայա Տուրեն: Տուրեին Ինտերի կազմում ցանկանում է տեսնել Ռոբերտո Մանչինին: Տուրեի տրանսֆերը իրականացնելու համար Ինտերը պետք է գումար հայթայթի իր ֆուտբոլիստների վաճառքից ՝ համաձայն ֆինանսական ֆեյր փլեյի:
La Gazzetta dello Sport-ը կարծում է, որ այդ թիմը լքելու հավանական թեկնածուները Էռնանեսը և Մատեո Կովաչիչն են:
Էռնանեսը վերջին խաղերում հայտնվում է մեկնարկային կազմում, դա բնավ էլ չի նշանակում, որ մարզիչը սկսել է վստահել բրազիլացուն, կամ նա ավելի լավ վարզավիճակում է, քան Շաքիրին: Պարզապես Ինտերը ցանկանում է Էռնանեսի տրանսֆերային արժեքը բարձրացնել: Նրա ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն:
Կավաչիչի դեպքում Ինտերի սպասելիքները ավելի մեծ են: Խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Լիվերպուլը և Բարսելոնան: Ինտերը իր տաղանդին բաց կթողնի, եթե ստանա լուրջ առաջարկ: Հնարավոր է նաև, որ հանուն Տուրեի ներաձուրին զոհաբերի Կովաչիչին:
Որոշ աղբյուրների պնդմամբ, Տուրեն Ինտերի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը ՝ 4 տարի 4,5 մլին եվրո+բոնուսներ: Մնում է հասկանալ, թե Սիթին ո՞րքան կպահանջի իր ավագի համար: