Ինչպես հայտնում է ESPN պարբերականը, "Չելսիի" հարձակվող Դանիել Ստարիջը գոհ չէ քիչ խաղային պրակտիկա ստանալու համար "կապույտների" կազմում և պատրաստ է լքել Ռոբերտո դի Մատեոյի թիմը:
Ինտերի նախագահ` Մասսիմո Մորատտին անձամբ է մեկնել Լոնդոն, որպիսի բանակցություններ վարի ակումբի հետ: Տեղեկություն կա, որ նրան հետաքրքրում է երկու լոնդոնյան ֆուտբոիստ` Դանիել Ստարիջը և Թեո Ուոլքոտը:
Բայց չնայած իտալական գրանդի հետաքրքրությանը Ստարիջը նախընտրում է մնալ Անգլիայում: Գլխավոր հավակնորդը անգլիացու պայքարում համարվում է "Լիվերպուլը", որն պատրաստ է պաշտոնական առաջարկ անել:
Ավելացնենք, որ միլանցիների հետաքրքությունը "Արիստոկրատների" հարձակվողի նկատմամբ կարող է կապված լինել նրա հետ, որ ինտերիստները պայմանավորվել են կատալոնական "Էսպանյոլի" հետ, երիտասարդ Սամուել Լոնգոյի վարձավճարի հարցում, որն իր հերթին հարձակման գծում կարող է ազատ տեղ բացել: