Հոկտեմբերի 4-ին Ինտերը Եվրապա Լիգայի խմբային փուլի շրջանակներում կմեկնի Բաքու` խաղալու տեղի Նեֆտչիի հետ: Ինտերը ադրբեջանական թիմի հետ խաղին պատրաստվում է ոչ ամբողջական կազմով, առաջատար խաղացողներից շատերը կմնան Միլանում և կնախապատրաստվեն կիրակի օրը կայանալիք միլանյան դերբիին: Ռոդրիգո Պալասիոն արդեն ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից և երկուշաբթի օրվանից միացել է թիմի մարզումներին, սակայն նա չի մեկնի Բաքու, նրա հետ Միլանում կմնա նաև Դիեգո Միլիտոն, որպիսի լավագույնս կնախապատրաստվեն Միլանի դեմ խաղին: Ինտերի հարձակման գծում ծատ քիչ ընտրություն կունենա, հաշվի առնելով անև այն, որ Անտոնիո Կասսանոն նույնպես հանգստի կարիք ունի դերբիից առաջ: Նրա բացակայության պարագայում հարձակման գծում, հավանաբար, կխաղան Կոուտինյոն և Լիվայան: Ինչպես հաղորդում է Sky-ը Միլանում կմնա նաև Վալտեր Սամուելը: Արգենտինացին արժանի հանգստի իրավունք է ստացել, որպիսի դերբիին պատրաստ լինի 100 տոկոսով: Պետք է գնահատվի նաև Էստեբան Կամբիասսոյի և Յուտո Նագատոմոյի վիճակը, քանի որ Ֆիերոնտինայի դեմ խաղից նրան շատ հոգնած լքեցին դաշտը: fcinternews.it
|
Դիտումներ: 882 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/13 |