00:28 Եվրոպայի լիգայում հաղթելը մեր նպատակն է. Էռնանես |
Enterprise հյուրանոցում Էռնանեսը ստացավ «Երեխաների ընկերներ... Օրինակ` նրանց համար» մրցանակը: Այդ ընթացքում նա պատասխանեց լրագրողների հարցերին: «Կիրակին կարևոր էր: Մինչ այդ մենք լավ հանդիպումներ էինք անցկացնում, սակայն չէինք կարողանում ստանալ ցանկալի արդյունք: Մենք հիանալի թիմ ունենք, սակայն նորմալ չէ, որ պարտվում ենք շատ հանդիպումներում: Պալերմոյի դեմ խաղում մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք, խփել շատ գոլեր, և բաց չթողնել: Այժմ պետք է շարունակենք նույն կերպ: Ես քիչ եմ խաղում, քանի որ բաց եմ թողել 2 ամիս: Զգում եմ Մանչինիի վստահություն դեպի ինձ, և այժմ գլխավորն այս բացասական շրջանից դուրս գալն է, որի ընթացքում մենք չէինք կարողանում ստանալ ցանկալի արդյունք: Անկախ նրանից, թե ով ինչպես է խաղում, խաղադաշտ պետք է դուրս գան նրանք, ովքեր լավ մարզավիճակում են: Եվրոպայի լիգա՞. այժմ ժամանակը խոսել, թե ով որքան հեռու կարող է գնալ, սակայն հաղթանակն, իհարկե, հանդիսանում է մեր նպատակը: Իկարդի՞. նա շատ կենտրոնացած է և փայլում է` անցկացնելով լավ մրցաշրջան»,-նշել է Էռնանեսը: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com