Գլխավոր էջ » 2013 Ապրիլ 16 » Եվս երկու ծանր կորուստ Ռոմայի դեմ խաղից առաջ
20:14 Եվս երկու ծանր կորուստ Ռոմայի դեմ խաղից առաջ |
Ինչպես տեղեկացնում է Պինետինայում Sky Sport-ի լրագրող Մետյու Բարձագին, Ինտերի կարևոր խաղացողներից ևս երկուսը այսօր չեն մասնակցել թիմի մարզմանը` Ռիկի Ալվարեսը և Ժուան Ժեսուսը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև Ստրաման: Երկու խաղացողների մասնակցությունը գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղին խիստ հարցականի տակ է: Այժմ մարզիչը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի գոնե արգենտինացին կարողանա խաղալ: Եթե պատասխանը բացասական եղավ, ապա Ռոմայի դեմ խաղում Ինտերը էպիկական իրավիճակում կհայտնվի` հարձակման գծում միայն Ռոկկին է, հաշվի առնելով նաև այն, որ Գուարինը որակազրկման պատճասռով չի կարողանա մասնակցել հանդիպմանը: Բրազիլացու բացակայությունը նույնպես ծանր կլինի թիմի համար, քանի որ չկան նաև Նագատոմոն, Կիվուն, իսկ Պերեյրան նույնպես որակազրկված է այս խաղի համար: Ստրամաչչիոնին կարող է հույսը դնել միայն հավերժ Խավիեր Զանետտի վրա: Ապիանո Ջենտիլեում արտակարգ իրավիճակը գնալով թեժանում է... fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | ||
|