Գլխավոր էջ » 2013 Դեկտեմբեր 24 » Ֆասսոնե. Ցանկանում ենք, որ Գուարինը մնա Ինտերում
00:20 Ֆասսոնե. Ցանկանում ենք, որ Գուարինը մնա Ինտերում |
Ինտերի գլխավոր տնօրեն Մարկո Ֆասսոնեն հայտնել է, որ ակումբը ցանկանում է պահել Ֆրեդի Գուարինին, ում հետևում է Չելսին: Լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջարկել 15 մլն եվրո, սակայն Ֆասսոնեն հավաստիացնում է, որ դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: «Գուարինն ունի մեծ տաղանդ և այժմ ունի մեծ հետաքրքրություն շատ ակումբների կողմից: Գուարինը թիմի առաջատարներից մեկն է, և մենք ցանկանում են, որ նա շարունակի խաղալ Ինտերում: Այժմ մեր ծրագրերում է թիմի ամրապնդումը, հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է` ինչ-որ մեկը հեռանա»,-նշել է նա: Ինտերը գնել է Գուարինին Պոտուից 2012 թ.-ին 11.5 մլն եվրոյով: Աղբյուր` Rai
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|