Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 21 » FcInter.am կայքը 4 տարեկան է !
14:15
FcInter.am կայքը 4 տարեկան է !

4 տարի առաջ այս օրը մի խումբ Հայ Ինտերիստներ որոշեցին ստեղծել մի հայալեզու հարթակ, որտեղ աշխարհի բոլոր ծայրերում գտնվող Ինտերի Հայ երկրպագուները կկարողնան  հետևել  ակումբի հետ կապված ամեն մի իրադարձությանը: 2011 թվականի դեկտեմբերի 21-ից մինչ այժմ FcInter.am-ը Ինտերի միակ հայալեզու կայքն է:


Կայքը ի սկզբանե հավատարիմ է իր սկզբունքներին` չփորձելով ոչ մի շահույթ ստանալ կայքի անվան ներքո: Կայքի միակ նպատակը եղել և մնում է՝ համախմբել Ինտերի հայ երկրպագուներին, ստեղծել հարթակ, որտեղ բոլորս կկարողանանք համախմբվել, ծանոթանալ, շփվել, կարծիքներ փոխանակել, միասին դիտել Ինտերի հանդիպումները, քննարկումներ կատարել, միասին ուրախանալ թիմի հաջողություններով ու հաղթանակներով, և միասին թիմի կողքին լինել, հատկապես, դժվարին պահերին:


Կայքը այս 4 տարիների ընթացքում ապրում է և կշարունակի ապրել Ձեր` Ինտերիստների շնորհիվ, քանի որ Դուք եք շունչ տալիս կայքին և ոգեշնչում ադմինիստրացիային ավելի լավ աշխատել Ձեր գնահատականի, ուշադրության և աջակցության շնորհիվ:


Մի մոռացեք, Ինտերիստաներ՝ սա ՁԵՐ կայքն է !!!


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, FCINTER.AM !!!

 

Այս տարի մեր սիրելի կայքի ծննդյան օր ցանկանում ենք նշել Հայ Ինտերիստների "Բրոզովիչ սթայլ" նկարների շարքով:

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 922 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz