Գլխավոր էջ » 2013 Փետրվար 10 » Ֆելիչե Նատալինոն սրտի վիրահատության է ենթարկվել
23:05 Ֆելիչե Նատալինոն սրտի վիրահատության է ենթարկվել |
''Մենք շատ ուրախ ենք, որ նա արդեն լավ է, իսկ մնացածը դեռ կտեսնենք'': Սա Պասկուալե Նատալինոյի` Ֆելիչեի հոր, խոսքերն էին FcInterNews-ին: Ինտերի ակադեմիայի երիտասարդ պաշտպան Ֆելիչե Նատալինոն, ով մարտին նոր պետք է դառնա 21 տարեկան, հինգշաբթի օրը սրտի ծանր վիրահատություն է տարել, այն բանից հետո, երբ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Gazzetta dello Sport -ը հաղորդում է, որ ''Նատալինոն ավելի վաղ սրտի խնդիր ուներ` առիթմիա, որն առաջացել է հանկարծակիորեն, և դեռևս ամիսներ առաջ Ինտերի բժշկական անձնակազմը բավականաչափ անհանգստացած էր և խաղացողն արգելել էին մասնակցել սպորտային միջոցառումների, որպիսի խուսափեն խաղերի ժամանակ վտանգավոր հետևանքներից: Այդ պատճառով երկար ժամանակ նա հսկողության տակ էր, ենթարկվել է բազմաթիվ հետազոտությունների և վերականգնողական բուժման, և անհամբեր սպասում էր, որպիսի վերադառնա խաղադաշտ: Հենց այն պահին, երբ Նատալինոն, կարծես, լույս տեսավ թունելի վերջում, ճակատագիրը կրկին նրան դաժան հարված հասցրեց: Երկու շաբաթ առաջ, Կալաբրիայի իր տանը, Ինտերի խաղացողը իրեն վատ է զգացել և անմիջապես հոսպիտալացվել է'': ''Բժիշկներն ասել են, որ մենք պետք է սպասենք նորմալ ընթացքին, մոտ ամիս ու կես հետո մենք կիմանանք, արդյոք Ֆելիչեն կրկին կկարողանա խաղադաշտ դուրս գալ: Եթե նա կարողանա դա անել, ապա դա կլինի միայն 4-5 ամիս հետո: Ամենակարևորն այն է, որ որդիս իրեն լավ է զգում և մենք ուրախ ենք'', - ասել է Ֆելիչեի հայրը: FcInter.am կայքը ևս Ֆելիչեի կողքին է! ցանկանում ենք նրան առողջություն և հաջողության, հուսով ենք, որ նրան կրկին կտեսնենք խաղադաշտում: Fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|