Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 30 » Ֆերրարա"Ցանկանում ենք խնդիրներ ստեղծել Ինտերի համար"
22:21
Ֆերրարա"Ցանկանում ենք խնդիրներ ստեղծել Ինտերի համար"

Սամպդորիայի գլխավոր մարզիչ Չիրո Ֆերրերան Ինտերի դեմ հանդիպումից առաջ մամլո ասուլիսում ասել է.

"Հնարավո՞ր է, որ Ինտերը թերագնահատի Սամպդորիային: Ոչ, ես չեմ հավատում դրան: Դա մեծ սխալ կլիներ: Նրանք հասկանում են, որ պետք է մեծ խաղ ցույց տան, և գիտեն, որ Սամպդորիան այս հանդիպմանը մոտենում է մի շարք ձախողումներով: Մենք հարգում ենք Ինտերին, այդ ակումբում շատ են չեմպիոնները, այնպես որ նրանց դեմ խաղալը միայն հաճույք կպատճառի:

"Կասսանո՞ն: Դա ճշմարտություն է, որ մեր տղաները լավ են ճանաչում նրան, բայց նա նույնպես լավ է ճանաչում մեր պաշտպաններին: Նա ամեն պահ կարող է որոշել հանդիպման ելքը:"

"Մենք քիչ ժամանակ չենք ունեցել , որպեսզի ինչ որ բան փոխենք:  Հիմա մեզ վրա թափվել են բազում բացասական կարծիքներ, որոնց մի մասը արդարացիորեն են, իսկ որոշ մասն էլ դուրս են մարդկային լոգիկայից: Օրինակ՝ ես կարդացի, որ ես պետք է փոխեմ մարտավարությունը, բայց ես երեք ամիս աշխատել եմ այս մարտավարության վրա, և ես չեմ կարող կախարդական փայտիկի օգնությամբ միանգամից փոխել այն: 4-4-2 մարտավարության համար ես ակումբում չունեմ եզրային կատարողներ, 4-3-1-2 - ի համար մենք ունենք ընդամենը մեկ խաղացող, ով կարող է խաղալ հարձակվողի դիրքում - Խուան Անտոնիո: Այնպես որ իմաստ չկա քննարկել այդ հարցը:"

"Մեր ակումբը շատ երիտասարդ է, և նա անում է ամեն ինչ, ինչը իր ուժերի սահմանում է:
Չպետք է մոռանանք, որ դժվարւթյունները սկսվեցին հենց այն ժամանակ, երբ մեր թիմ մտան վնասվածքներն ու որակազրկումներ: Բայց նրանք, ովքեր խաղում էին, ներդնում էին իրենց ամբողջ ուժերը: Ինտերի դեմ մենք պետք է փորձենք խաղալ հնարավորինս հանգիստ:Այդ ակումբը այժմ գտնվում է լավ մարզավիճակում, բայց մեզ օդի պես հարկավոր են այդ միավորները: Մենք պետք է խնդիրներ առաջացնենք Ինտերի համար, սակայն հասկանում ենք, որ պետք է դիմակայենք մի ակումբի, որը ամեն պահ կարող է պատժել մեզ:     

                                                                                                                             Intermilano.ru
Դիտումներ: 832 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 1.0/12
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (31.10.2012 01:13) [Материал]
Cassanon giti vonc chexqi pashpanutyun@ husanq...te inch martavarutyamb kxaxan iranq et iranc gorcna akrevor@ mer @ntrac martavarutyun@ ashxati u haxtenq

1 Hako   (30.10.2012 22:26) [Материал]
aper@ sirt@ dox @ngaca motenum es handipman@ 13 77

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz