Գլխավոր էջ » 2012»Մարտ»21 » ՖԻԼԻՊԵ ԿՈՈՒՏԻՆԻՈ "ԷՍՊԱՆԻՈԼՈՒՄ ԵՍ ԻՆՁ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՄ ԶԳՈՒՄ"
00:20
ՖԻԼԻՊԵ ԿՈՈՒՏԻՆԻՈ "ԷՍՊԱՆԻՈԼՈՒՄ ԵՍ ԻՆՁ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՄ ԶԳՈՒՄ"
"Ինտերի" կիասպաշտպան Ֆիլիպպե Կոուտինիոն, ով 2012թ.-ի հունվարից վարձավճարով հանդես է գալիս "Էսպանիոլում", նշել է, որ իրեն շատ լավ է զգում իսպանական ակումբում: 19-ամյա խաղացողը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է յոթ խաղ և դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ "Էսպանիոլի" ղեկավարությունը հույս ունի պահել բրազիլացուն մրցաշրջանի ավարտից հետո:
" "Էսպանիոլում" ես ինձ շատ հարմարավետ եմ զգում և բացի այդ, ես գոլեր եմ խփում: Առաջնությունում մենք գտնվում ենք Եվրոգավաթային գոտում, և մեզ ոչինչ չի խանգարում պայքարել Չեմպիոնների Լիգայի տեղի համար",- Կոուտինիոյի խոսքերն է մեջբերում FC Inter News-ը: