Դիեգո Ֆորլանը հայտարարել է, որ «Ինտերի» ողջ կազմը շարունակում է աջակցել թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին, ով վերջերս սուր քննադատության է ենթարկվում:
Հարձակվողն ընդունել է, որ առանց հաղթանակի անցկացրած վեց խաղերն ազդեցություն են ունեցել իրենց ուժերի նկատմամբ վստահության վրա, սակայն հավաստիացրել է, որ խաղացողները չեն կորցրել հավատը իրենց մարզչի նկատմամբ:
«Ռանիերին մեծ մարզիչ է: Մի քանի անգամ ես խաղացել եմ նրա գլխավորած թիմերի դեմ թե՜ Անգլիայում, թե՜ Իսպանիայում, և միշտ հարգանքով եմ նայել նրան: Նա շատ հզոր ակումբներ է մարզել, իսկ հիմա ես իր թիմից եմ, ինչը մեծ պատիվ է:
Մենք վստահ ենք, որ դեռ կարող ենք վերականգնել մեր դիրքերը Ա սերիայում: Երբ ես նոր էի եկել այստեղ, մի քանի խաղ անցկացրի և մարզիչը փոխվեց, այնուհետև վնասվածք ստացա... Այդուհանդերձ ինձ այստեղ միշտ լավ եմ զգացել և չեմ զղջում որոշմանս համար»,-Ֆորլանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ֆորլանը նաև հույս է հայտնել, որ «Ինտերը» կվերսկսի իր հաղթարշավը չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի' «Մարսելի» հետ խաղով:
|
Դիտումներ: 834 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/9 |