16:44 Ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հեռանալ Ինտերից |
Մարսելո Բրոզովիչը միչմրցաշրջանային ժամանակահատվածում իրեն հիանալի էր դրսևորում: Երիտասարդ խորվաթը իրեն լավ դրսևորեց նաև Ա սերիայի առաջին երկու տուրերում, ընդ որում երկրորդում խաղաց վնասվածքով: Հետո Գուարինը ապաքինվեց վնասվածքից ու դարձավ մեկնարկային կազմի խաղացող: Բրոզովիչը կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում: Կիևոյի և Ֆիորենտինայի դեմ խաղերում Բրոզովիչը խաղադշտում անցկացրեց ընդհամենը 24 րոպե: Բրոզովիչը պետք է ապացուցի մարզչին, որ արժանի է տեղ զբաղեցնել մեկնարկային կազմում: Սամպդորիայի դեմ խաղում Ադեմ Լյայիչը խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին, այն ինչ Ռեյ Մանայը և Ջոնաթան Բիաբիանին խաղադաշտում հայտնվել էի ավելի շուտ: Այս հանգամանքը ուժեղ հարված էր սերբ ֆուտբոլիստի ինքնասիրությանը: Պետք է հաշվի առնել, որ Բիաբիանին անցած մրցաշրջանը բաց էր թողել սրտի հետ կապված խնդիրների պատճառով, իսկ Մանայը ընդհամենը 18 տարեկան է: Լյայիչը մարզումներին պետք է շատ աշխատի, որպեսզի վերադարձնի մարզչի վստահությունը: Ինտերի կենտրոնական պաշտպան Անդրեա Ռանոկիան միանգամից երկու բան կորցրեց` տեղը հիմանական կազմում և ավագի թևկապը: Միրանդան ու Մուրիլոն հիաշալի զույգ կազմեցին պաշտպանության կենտրոնում: Ռանոկիան մեկնարկային կազմում չհայտնվեց նույնիսկ այն դեպքում, երբ այս զուգից մեկը վնասվածքի կամ որակազրկման պատճառով բացակայում էր: Մանչինին նախընտրեց պաշտպանություն տանել Գարի Մեդելին: Ռանոկիան խաղադաշտում հայտնվել է 5 անգամ ընդհանուր 91 րոպե խաղաժամանակով, որից 45ը անցկացրել է Ֆիորենտինայի դեմ խաղում, երբ խաղադաշտից հեռացվեց Միրանդան, իսկ Մուրիլոն վնասվածք ուներ: Մանչինին այլ տարբերակ չէր մնացել: Ռանոկիան կարող է հենց այս ձմեռ հեռանալ Ինտերից: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com