Մարսելի և Ինտերի միջև բանակցությունները շարունակվում են իտալացի պաշտպան Դանիլո Դ'Ամբրոզիոյի համար, տեղեկացնում է Sky Sport-ը:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Ինտերը հանդիպում կունենա առաջիկա ժամերին, իսկ մինչ այդ Ինտերը իր աչքի տակ է առել Յակոպո Սալային, սակայն ամեն ինչ կախված կլինի տրանսֆերային շուկայի իրադարձություններից:
Էզեկիել Սկելոտոյի ապագան կապում են Իտալիայից դուրս: Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, արգենտինացի ֆուտբոլիստը պետք է լքի Ինտերը մոտակա հանգստյան օրերին և կմիանա հունական ԱԵԿ-ին: Հունական ակումբը պետք է համաձայնության գա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի շուրջ:
Ռոման շարունակում է պաշտպաններ փնտրել, մինչ դեռ Ինտերը փորձում է փոխանակել Լյայիչին Ժուան Ժեսուսի հետ: Խնդիրն այն է, որ Ռոման ցանկանում է ստանալ Լյայիչի համար 10-15 մլն եվրո և չի ցանկանում փոխանակել նրան ուրիշ ֆուտբոլիստով: Corriere dello sport-ը հայտնում է, որ Ռոման այնուամենայնիվ հետաքրքրվում է Ժուանով: Ատալանտայի դեմ խաղում Ժուանը խաղաց ձախ պաշտպանի դիրքում և բավականին լավ հանդես եկավ՝ իրեն ոչ հարազատ դիրքում: Ժուանը կարող է հեռանալ այլ ակումբ, որ խաղա կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ Ռոման կարող է վարձակալել ֆուտբոլիստին:
Մեկ այլ ֆուտբոլիստ, ով վարձավճարից է վերադարձել Ինտեր, դեռ նոր ակումբ չի գտել: Խոսքը գնում է Սաֆիր Թայդերի մասին, ում ծառայություններով հետաքրքրված է Բոլոնիան, սակայն հստակ առաջարկ Ինտերը չի ստացել:
|
Կատեգորիա: Տրանսֆերներ |
Դիտումներ: 894 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 0.0/0 |