Ապրիլի 1-ի "Ջենովայի" դեմ խաղում կես ժամ խաղային ժամանակը բավական էր, որպիսի Ֆրեդի Գուարինը իր խոսքն ասի խաղադաշտում: Այսօր կոլումբիացին հարցազրույց տվեց իտալական լրատվամիջոցներին և պատմեց, թե ինչքան մեծ էր "Ինտեր" տեղափոխվելու իր ցանկությունը.
"Ես երկար ժամանակ երազում էի այս մասին, քանի որ "Ինտերն" ինձ համար իրոք երազանք էր, ոչ միայն հունվարին, այլև շատ ավելի վաղ և Իվան Կորդոբան գիտի այդ մասին: Ես միշտ այդ մասին ասել եմ նրան, և այն ինչ նա ինձ ասում էր, և իհարկե նրա ներկայությունը նույնպես նպաստեցին, որ "Ինտեր" տեղափոխվելու իմ ցանկությունն էլ ավելի մեծանա: Այժմ ես երջանիկ եմ, որ կրում եմ այս համազգեստը և որ իմ առաջին խաղն անցկացրեցի "Ինտերի" կազմում", - ասել է Գուարինը:
Տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկան, ով Պիերո Աուսիլիոյի հետ միասին Գուարինի կողքին էր կոնֆերենցիայի ժամանակ, նշեց.
"Եթե Գուարինը երազում էր "Ինտերի" մասին այս 2 տարիների ընթացքում, ապա մենք նրան հետևում էինք էլ ավելի շուտ: Եվ այս հունվարին հնարավորություն եղավ կնքել այս համաձայնությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք "Պորտուի" նախագահին, ով հասկացավ Գուարինի "Ինտեր" տեղափոխվելու ցանկությունը: Մեզ հետ նա ամբողջությամբ վերականգնվեց վնասվածքից և մենք շատ ուրախ ենք նրան ողջունել մեր թիմում":
Հիշեցնենք, որ Գուարինը վնասվածք էր ստացել Կոլումբիայի հավաքականի հետ խաղում, բայց չնայած դրան, այս տարվա հունվարին տրանսֆերային պատուհանի վերջին օրը նա վարձավճարով տեղափոխվեց "Ինտեր": Գուարինը ժպտալով հիշեց այս փաստը.
"Այն փաստը, որ այնպիսի մեծագույն ակումբը, ինչպիսին "Ինտերն" է, հետաքրքրված է ինձանով և նույնիսկ չնայած նրան, որ ես վնասվածք ունեի, ինձ համար ավելի մեծ մոտիվացիա է: Ես կպատասխանեմ այն վստահությանը, որ ցուցաբերվում է իմ նկատմամբ: Կտեսնե'ք... Որովհետև ինձ համար "Ինտերը" երազանք է: Մեկի համար, ով շատ ծանր մանկություն է ունեցել, սա իրոք նման է հեքիաթի: Եվ ես այստեղ եմ եկել դեռ երկար մնալու մտադրությամբ":
|
Դիտումներ: 1031 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.9/21 |