Վալտեր Գարգանոն Inter Channel-ին պատմել է Ինտերում լինելու և իր նախընտրած համարի մասին.
՛՛Սա, անկասկած, երազանք է լինել այստեղ: Շնորհակալ եմ մարզչին և ակումբին ինձ հավատալու համար, և ես ամեն ինչ կանեմ նրան վստահությունը արդարացնելու համար: Մենք լավ ենք պատրաստվում Պեսկարայի դեմ խաղին, հուսով եմ լավ խաղ կլինի: Թիմը վստահ է իր ուժերին և գիտի, թե ինչ պետք է անել: Մարզաշապիկիս համա՞րը: Ես կընտրեմ 21-ը, քանի որ շատ կարևոր բաներ կան այս համարի հետ կապված, ես կցանկանայի կրել այն՛՛: