Այժմ շատ խաղացողներ են օգտագործում Twitter սոցիալական կայքը իրենց երկրպագուների հետ շփվելու համար: Այսօր Ինտերի կիսապաշտպան Վալտեր Գարգանոն, ով ամռանն է վարձավճարով տեղափոխվել Նապոլիից, Twitter-ի իր էջում գրել է իր նախկին ակումբի մասին, Նապոլիին մեղադրելով այն հանրահայտ հրաժեշտի նամակի համար, որով Գարգանոն (ինչպես բոլորն էին կարծում) հրաժեշտ էր տալիս Նապոլիի իր երկրպագուներին և բացատրում իր հեռանալու պատճառները: Ոչիչն ավելին կարևոր չէ, քան ճշմարտությունը: Գարգանոն շատ մեղադրանքներ և քննադատություններ լսեց իր հասցեին, այն բանի համար, թե ինչու է թողնում Նապոլին, այն ակումբը, որտեղ մի երկար տարիներ էր անցկացրել: Ահա նրա պատասխանը. ''Ես կցանկանայի ասել այն մարդկանց, ովքեր չգիտեն ճշմարտությունը, ես թողել եմ Նապոլին, քանի որ վախենում էի հայտնվել պահեստայիններում: Իսկ նամակը գրել է ընկերությունը! Ես հոգնել եմ մարդկանցից, ովքեր խոսում են առանց ճշմարտությունն իմանալու: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հասկանում են իմ իրավիճակը առանց չարության'': Սա իսկական պայթյուն է, քանի որ Գարգանոյի այդ նամակում այսպիսի խոսքեր էին. ''Սա ցավալի է ինձ համար, համաձայն եմ ընկերության հետ, բայց ես ցանկանում եմ նշել, որ ես ինքս եմ դա ուզել... Ես խնդրեցի ղեկավարությանը, որպիսի ինձ վարձավճարով ուղղարկել, և նախագահ Դե Լաուրենտիսը բավարարեց իմ խնդրանքն ու ինձ ուղղարկեց Ինտեր'': Միանգամայն հորինված բառեր!
canaleinter.it
|
Դիտումներ: 875 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/10 |