Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան Ինտերի նախագահ Մասսիմո Մորատտին մտադիր է մոտակա օրերի ընթացքում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչոնիին:
Ակումբի ղեկավարությունն այդ որոշումը կայացրել է սեփական հարկի տակ Ուդինեզեից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո (2-5): Ստրամաչչոնիին փոխարինողի անունը պարզ կդառնա մի քանի օրից:
Ինչպես տեղեկացնում են շատ և շատ ԶԼՄ-ներ Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնը կարող է զբաղեցնել Վալտեր Մացցարին:
asum en Mazzariyi paymanagiry 2 tariya linelu,aysinqn uzum en Mazzarin Interi het italakan top klubneri mej mtni motaka 2 tarum isk hetagayi hamar erb timy dzvi karoxa aveli lurj trener uzen beren,isk shat kuzeyi Montellan kam Simeonen mer trenery darnayin
Իտալական «Ինտերի» սեփականատեր Մասիմո Մորատին կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզիչի հարցում:
Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ Իտալիայում կարծում են, որ «Ինտերը» պայմանագիր է կնքել Վալտեր Մացարիի հետ, ով հայտարարել է «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին:
Առաջիկայում «Ինտերը» կխզի պայմանագիրը Անդրեա Ստրամաչոնիի հետ եւ պաշտոնապես կներկայացի Մացարիին: