Գլխավոր էջ » 2013 Ապրիլ 3 » GdS. Կովաչիչ - Պիրլո համեմատությունը թվերով
02:41 GdS. Կովաչիչ - Պիրլո համեմատությունը թվերով |
Իտալական հեղինակավոր Gazzetta dello Sport-ը վերլուծել է Ինտերի երիտասարդ տաղանդ Մատեո Կովաչիչի խաղը և համեմատել այն Անդրեա Պիրլոյի ցուցանիշների հետ: Արդյունքում պարբերականը պարզվել է հետևյալը` ''Եթե մենք Մորատտիի փոխարեն լինենք, ամեն գնով կպահպանեինք Կովաչիչին, ինչպես Վայրի բնության համաշխարհային ֆոնդը պահպանում է պանդաներին: Նա ունի տեխնիկա, տեսնում է խաղի երկրաչափությունը, որ բնորոշ է թաքնված վերահսկիչին, հիանալի դիբլինգ և լավ հարված: Եթե հաշվի առնել, որ նա ընդամենը 18 տարեկան է, ապա հանգիստ կարելի է ասել, որ մեր առջև մեծանում է ապագա չեմպիոն: Նրա խաղը Յուվենթուսի դեմ անթերի չէր, նա երբեմն ստվերի տակ էր (հատկապես առաջին կեսում): Որպիսի բարձրանա ամենաբարձր մակարդակին, անհրաժեշտ է փորձ և առաջընթաց: Այնուամենայնիվ, պոտենցիալը ակնհայտ է, և դա քիչ չէ: Երիտասարդ Կովաչիչը` ինչպես պրակտիկանտ մաեստրո Պիրլոյի մոտ, առավել ևս, որ նրանց դերերը խաղադաշտում գրեթե նույնն են: Չնայած այլ բնութագրերին, խորվաթը կարող է դառնալ իտալացու հետնորդը, քանի որ հորիզոնում այնքան էլ շատ չեն այս ոճի խաղացողները: Արդեն ակնհայտ է, որ Ինտերը գնել է մեծ խաղացողի: Ստրամաչչիոնին համոզված է, որ Մատեոն միակն է, որ դաշտի կենտրոնում կարող է ապահովել խաղի որակը:Այս մասին խոսում են նաև թվերը` 65 փոխանցում, որից 61-ը ճշգրիտ, և միայն 4 փոխանցում չեն գտել հասցեատերերին: Ճշգրիտ և հստակ փոխանցումներ: Ինչպես և Պիրլոն` 4 սխալ փոխանցում 67-ից: Սակայն ի տարբերություն Յուվեի խաղացողի, Կովոչիչը մեկ այլ բան էլ է արել` շրջանցել է մրցակիցներին: Պիրլոն երկու անգամ փորձել է շրջանցել մրցակցին, և երկու անգամ էլ նրա մոտ դա չի ստացվել, այն դեպքում, երբ խորվաթը 6 անգամ գնացել է դրիբլինգի և 5 անգամ դուս է եկել հաղթողի կարգավիճակով: Կովաչիչը 8 փոխանցում է խլել և կորցրել 4-ը, իսկ Պիրլոն 13 փոխանցում է խլել և նույնքան էլ կորցրել անհատական պայքարում: Սակայն խաղի կառուցման գործում Անդրեան գերազնացում է երիտասարդ գործընկերոջը` գնդակին տիրելիս Կովաչիչը փորձում էր խաղային երկխոսություն վարել իրեն մոտ գտնվող խաղընկերների հետ, այն դեպքում, երբ Պիրլոն հստակ փոխանցումներ էր իրականացնում 40 մետրի վրա: Կովաչիչը իր թիմի խաղի վրա ավելի քիչ էր կարողանում ազդել, բայց դա այնքան էլ վատ չէ, եթե Ինտերում բոլոր խաղացողները ունենային Կովաչիչի մակարդակը, ապա այսօր Ստրամաչչոնիի թիմը չէր գրավի 6-րդ հորիզոնականը'', - գրում է Gazzetta dello Sport-ը: gazzetta.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|