Ինտերը կանգ չի առնում Անտոնիո Կասսանոյին ձեռք բերելով: Sky-ի հայտնած տեղեկությունների համաձայն Ինտերը և Նապոլին համաձայնության են եկել ուրուգվայցի կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ:
Ներաձուրրին կվճարի 1,5 միլլիոն մեկ տարվա վարձակալության համար: Իսկ դրանից հետո, եթե Մորատտին և ղեկավարությունը որոշի պահել Գարգանոյին, ապա պետք է վճարեն ևս 5 միլլիոն: Երկու կողմերին էլ համաձայն են այս պայմեններին: Գարգանոն ամենայն հավանականությամբ կլինի Ինտերի հաջորդ ձեռքբերումը:
Այս համաձայնության մասին հայտնում է նաև Gazzetta dello Sport-ը: Թեև թվերը այս դեպքում մի փոքր այլ են: Gazzetta dello Sport-ի փորձագետ Կառլո Լաուդիսան հայտնում է,
՛՛Նապոլին և Ինտերը համաձայնության են եկել, 1,25 միլլին մեկ տարվա վարձավճարի համար, տրանսֆերը 5,25 միլլիոնով գնելու իրավունքով: Ուրուգվայցին վաղը կլինի Միլանում՛՛:
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 1034 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 2.6/17 |