Պաբլո Օսվալդոյի գործակալը հայտարարել է, որ հնարավոր է՝ իր հաճախորդը լքի «Ռոման», քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են շատ թիմեր, որոնց թվում է նաև «Ինտերը»: Խաղացողի դիրքերը թիմում բավականին թուլացել են, քանի որ վերջերս «Ռոման» 19 մլն-ով ձեռք բերեց Մատիա Դեստրոյին:
«Կարո՞ղ է արդյոք Օսվալդոն լքել Ռոման: Այո՛, նա կարող է լքել թիմը, դա հնարավոր է, բայց ես դեռ վստահ չեմ: «Մալագա՞»:
Շատ թիմեր են հետաքրքրված նրա ծառայություններով, որոնց թվում է նաև
«Ինտերը»: Ամեն ինչ կախված է «Ռոմայից», ու թե ինչ են նրանք ուզում անել:
Ես ոչինչ չգիտեմ: Ամեն ինչ ֆուտբոլում հնարավոր է»,- ասել է գործակալ Դարիո
Դեկուդը Romanews.eu-ին:
26-ամյա ֆուտբոլիստը անձամբ հայտարարել է, որ ուզում է մնալ Հռոմում, բայց նշել է, որ ամեն ինչ չէ, որ իրենից է կախված:
sportarmenia.com
|
Դիտումներ: 867 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 5.0/3 |