Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 17 » Գուարին "Խոստանում եմ տալ առավելագույնը"
18:01
Գուարին "Խոստանում եմ տալ առավելագույնը"

 "Ես երջանիկ եմ և ինձ շատ լավ եմ զգում: Շուտով կկարողանամ վերադառնալ խաղադաշտ, ես գրեթե պատրաստ եմ և հույս ունեմ  լինել այսպիսի մակարդակի ակումբին արժանի խաղացող", - լինելով Միլանի 'Solo Inter' ֆան խանութում ` Ֆրեդի Գուարինը պատասխանել է լրագրողների հարցերին` կապված Ինտերում անցկացրած իր մի քանի ամիսների հետ, որի ընթացքում նա աշխատում էր Ինտերի բժշկական անձնակազմի հետ, որպիսի վերականգնվի ծնկի վնասվածքից:

"Իմ թիմակիցները մեծ աջակցություն ցույց տվեցին ինձ այս ընթացքում, ինչպես նաև երկրպագուները և ակումբի ղեկավարությունը: Ես լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ: Ես հուսով եմ, որ շուտով կկարողանամ օգնել թիմին խաղադաշտում: Արդյոք Վիլլաշ Բոաշը կլինի Ինտերի համար ճիշտ մարզիչ: Ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, բայց այս պահին Ինտերը մարզիչ ունի և մենք կշարունակենք քայլել նրա հետ",- ասել է Գուարինը:

Այնուհետ կոլումբիացի կիսպաշտպանը շարունակեց. "Ես հուսով եմ շուտով խաղադաշտ դուրս գալ և վերադառնալ իմ լավագույն մարզավիճակին, այնպես որ կարողանամ բարձր մակարդակով անցկացնել յուրաքանչյուր հանդիպում: Ես շատ վատ վնասվածք ունեի և հեշտ չի լինի կրկին վերադառնալ լավագույն մարզավիճակին 4 ամիս չխախալուց հետո":

"Այն ինչ ես այս պահին կարող եմ ` փորձել անել առավելագույնը և ցույց տալ, թե ինչ կարող եմ անել: Ես այստեղ եմ 6 ամիս վարձավճարով, բայց ես այդ մասին շատ չեմ մտածում, անկախ նրանից, թե ինչ կորոշի ակումբը: Ես հանգիստ եմ և կարող եմ տալ առավելագույնը...":

Վերջում խոսեց նաև նախագահ Մորատտիի մասին. "Ես մի քանի անգամ խոսել եմ նրա հետ, նա շատ պոզիտիվ է տրամադրված, և ես կփորձեմ որքան հնարավոր է շուտ արդարացնել նրա և երկրպագուների սպասելիքները": 
Դիտումներ: 829 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 3.4/22
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Hako   (17.03.2012 21:39) [Материал]
maladeeec...spasum enq qez Interi marzashapikov

2 tiko11   (17.03.2012 20:43) [Материал]
chenq el kaskacum 106

1 ashxen91   (17.03.2012 18:05) [Материал]
spasum enq anhamber!!! 106
bayc inch bari demq uni che guariny, demqa 49

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz