Գլխավոր էջ » 2013 Սեպտեմբեր 27 » Գուարինը բացատրել է իր ժեստի պատճառը(վիդեո)
16:00 Գուարինը բացատրել է իր ժեստի պատճառը(վիդեո) |
Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի Ինտեր-Ֆիորենտինա հանդիպման ժամանակ Ֆրեդի Գուարինին փոխարինեց Մաուրո Իկարդին և փոփոխության ժամանակ Գուարինը երկրպագուների հետ ժեստերով երկխոսության մեջ մտավ: Խաղից հետո կոլումբիացի կիսապաշտպանը բացատրել է իր արարքի պատճառը: "Սա լավագույն խաղը չէր իմ կարիերայի ընթացքում, երբ ես լքում էր խաղադաշտը ես ժեստ ցույց տվեցի սուլոցների պատճառով, բայց դա կօգնի ինձ ավելի ուժեղ լինել: Ինձ նույն կերպ սուլել են Պորտոյում: Ես սիրում եմ Ինտերը և մեր երկրպագուներին: Բոլորը գիտեն, որ ես աշխատում եմ ամեն օր հանուն ակումբի: Ես չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել իմ ժեստով: Ինձ դուր չեկավ այն, որ մեզ սուլում էին ողջ խաղակես, երբ մենք պարտվում էինք: Նրանք պետք է լինեն 12-րդ խաղացողը խաղադաշտում:" - ասել է Գուարինը Inter Channel-ին տված հարցազրույցում: "Մենք բախվել էինք ուժեղ մրցակցի, ով առաջնությունում լավ է մեկնարկել, ինչպես և մենք: Մենք ցույց տվեցինք մեր համբերությունը, տրամադրվածությունը և գտանք մեր մեջ ուժ, որպեսզի հաղթենք հաշիվը հավասարեցնելուց հետո: Մենք տղամարդկություն ցույց տվեցինք մինչև վերջ և հավատում էինք մեր հաղթանակին: Ես շնորհավորում եմ իմ բոլոր թիմակիցներին" - ասել է Գուարինը: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|