Ֆրեդի Գուարինը և Ինտերը, կարծես թե, հաշտվում են: Կոլումբիացի կիսապաշտպանը, ինչպես հայտնում է FcInter1908-ը, երեկ հեռախոսով կապվել է Ինտերի ղեկավարության հետ և խնդրել այսօր առավոտյան իրեն թիմի հետ մարզվելու հնարավորություն տալ:
Գուարինը այսօր առավոտյան ճիշտ ժամանակին ներկայացել է Ապպիանո Ջենտիլե և մարզումը սկսելուց առաջ զրուցել Վատեր Մացցարրիի հետ: Մարզումների ավարտից հետո, սպասվում է, որ կկայանա հանդիպում խաղացողի և Պյերո Աուզիլյոյի միջև, ով նույնպես գտնվում է Ապպիանոյում: