Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 20 » Գուարինը կտեղափոխվի Չինաստան, իսկ Լուիս Ադրիանոն...
20:05
Գուարինը կտեղափոխվի Չինաստան, իսկ Լուիս Ադրիանոն...

Միլանի հարձակվող Լուիս Ադրիանոյի Չինաստան տեղափոխվելու գործարքը կարող է խափանվել: Սա բամբասանքներ է առաջացրել, թե Ֆրեդի Գուարինի գործարքը ևս կարող է խափանվել, սակայն իրադրությունը տարբեր է: Ադրիանոյի դեպքում դրությունը այլ է, քանի որ երկու ակումբները համաձայնության են եկել մինչև Լուիս Ադրիանոյի Չինաստան հասնելը: Սակայն խաղացողը չի համաձայնել Ջիանգսու ֆուտբոլային ակումբի առաջարկած պայմաններին, որն էլ առիթ է դառնում գործարքի չեղարկման համար: Ինչ վերաբերվում է Գուարինին, ապա նա արդեն համաձայնության է եկել Ջիանգսու ֆուտբոլային ակումբի հետ, ըստ որի նա 3 տարում կվաստակի գրեթե 20 միլիոն եվրո: Չինական ակումբը Ինտերի հետ ևս համաձայնություն ունի խաղացողի տրանսֆերի շուրջ, որը կազմում է 18 միլիոն եվրո:

Գուարինի գործակալը իրեն հանգիստ է պահում այս իրադրությունում, վերջին մի քանի դետալներն են պակասում և Գուարինը կնքի իր պայմանագիրը Ջիանգսույի հետ: Այս գործարքը Ինտերին տրանսֆերային պատուհանի վերջին օրերին նոր գործարքների հնարավորություն կտա:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 877 | Ավելացրեց: gor09999 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz