Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 16 » GQ Magazin. 2014/15թ. ամենագեղեցիկ մարզահագուստները
01:12
GQ Magazin. 2014/15թ. ամենագեղեցիկ մարզահագուստները

Եվրոպական հեղինակավոր GQ ամսագիրը կազմել է եվրոպական ակումբների ամենագեղեցիկ մարզաշապիկները 2014/15 մրցաշրջանի համար, որտեղ Ինտերի տնային մարզաշապիկը առաջին հորիզոնականում է: GQ-ն այն անվանում է ամենաէլէգանտը բոլոր գրանդ ակումբների մարզաշապիկներից:

Ներկայացնում ենք GQ-ի թոփ 16-ը:

 

 

16. Բորուսիա Դորտմունդ

Մենք սիրում ենք Վեստֆալեն մարզադաշտի դեղին պատը և խելահեղ մթնոլորտը, լցվելով 80.000 երկրպագուներով` գարեջրով հովացած, որy կրում է ակումբի նշանաբառը` Echte Liebe (իսկական սեր): Բայց ի՞նչ է անում այս ճերմակ մարզաշապիկը մոխրագույն գծերով ֆուտբոլիստների պահարանում: Բացի այդ, սա նույն երրորդ մարզաշապիկն է, ինչ անցած մրցաշրջանում:

 

15. Լիվերպուլ

1990թ. չեմպիոնական տիտղոսից զրկվելուց հետո, Լիվերպուլը դարձավ երրորդ մարզաշապիկի մասնագետ: Այս տարի սև, կարմիր և մոխրագույն տրիոն փոխարինել է մանուշակագույ-սև-սպիտակ գույներին: Բարեբախտաբար կարմիր գույնը փոքր ինչ փրկում է Reds-երին:

 

14. Պորտո

Հովանավորի անունը ամեն ինչ ասում է: Բաստիայի մարզաշապիկը ավելի հաջող է ստացվել:

 

13. Միլան

Միլանի հյուրընկալվող մարզաշապիկը սովորության համաձայն պարունակում է մեծամասամբ սպտիակ գույն , կարմիր և սև գծեր:

 

12. Արսենալ

Փոփոխությունը միշտ չէ, որ լավն է: 20 տարի անցկացնելով Nike-ի հետ, Արսենալը ընտրեց Պուման, որը տարեկան 40մլն եվրո է փոխանցում Արսենալին: Կարմիր և սպիտակ գույները լավ են ներկայացված, սակայն հին է, UNSS մարզահագուստի նման: Ֆրանսիական Ռեմսին հիանալի կլիներ այս շապիկը:

 

11. Մանչեսթեր Յունայթեդ

Nike-ի վերջին մարզաշապիկը կարմիր սատանաների համար: Մինչ անցնելով թշնամի` Ադիդասի կողմը, որն 100մլն եվրո տարեկան կփոխանցի, Մանչեսթերը Օլդ Տրաֆորդում հանդես կգա այս կարմիր մարզաշապիկով: Գաղեցիկ է, բայց ոչ "տոպ": Chevrolet-ի մեծ խաչը մի փոքր մեծ է:

 

10. Մանչեսթր Սիթի

Եվրոպական ֆուտբոլի նոր հարուստ, ինչպես ՊՍԺ-ն: Մանչեսթեր Սիթին երկու տիտղոս է նվաճել անցած երեք տարիների ընթացքում: Երկնագույն և մուգ կապույտի համադրությամբ: Ադյունքը լավ է ստացվել, սակայն թույլ չի տալիս մեզ քաղաքցիներին լավագույն ութնյակի մեջ ներառել:


9. Ռեալ Մադրիդ

Մինչ այս ունենալով կանաչ, կարմիր, սև, նարնջագույն և կապույտ գույները՝ Չեմպիոնների Լիգայի հաղթողները այս տարի որոշել են, որպես երրորդ մարզաշապիկ, ընտրել վարդագույն գույնը: Բարսելոնայի երկրպագուները արդեն սկսել են ծաղրել՝ ասելով "Սա լավ կգնա Կրիստիանո Ռոնալդուին":


8. Չելսի

Անգլիական գրանդը նոր՝ ավելի նորաոճ մարզաշապիկ է թողարկել: Հասարակ և գեղեցիկ: Եվրոպայի նոր դեղին ծովայինները:


7. Ատլետիկո Մադրիդ

Ատլետիկո Մադրիդը 1911թ. հանդես է գալիս այս տնային մարզաշապիկով: 10-րդ տիտղոսը չէ, որ կփոխի ինչ որ բան: Կարմիր և սպիտակ գծերը ճիշտ համադրված են:


6. Բարեսելոնա

Միշտ նորաոճ Բարսան՝ Իսպանիայում տնային մարզաշապիկով: Կապույտն ու նռնագույնը ավելի են լայնացված անցած մրցաշրջանի համեմատ:


5. Պարի-Սեն-Ժերմեն

ՈՉ! ՊՍԺ-ն չի անցնում մեր մարզաշապիկների Չեմպիոնների Լիգայի 1/4րդ եզրափակիչ: Էլեգանտ այս սպիտակ մարզաշապիկը թույլ կտա ՊՍԺ-ին քիչ թե շատ առաջ գնալ Եվրոպայում:


4. Յուվենտուս

Այժմ դուք կասեք այս մարզաշապիկը լավ կսազեր NFL-ի կամ բանտարկյալներին...սակայն նրանք չորրորդն են:


3. Բավարիա

Կարող ենք ունենալ չորս գույն մեկ մարզաշապիկի վրա և կարողանալ ճիշտ համադրել նրանք: Ադիդասը այս մարզաշապիկի վրա լավ է աշխատել:


2. Ռոմա

Վերադառնալով չեմպիոնական մրցավազքին՝ Ռուդի Գարսիայի գլխավորությամբ, Ռոման շատ գեղեցիկ մարզաշապիկ կունենա Չեմպիոնների Լիգայում հյուրընկալվելիս: ՇԻԿ!


1. Ինտեր

Ինտերը 2010թ. հետո՝ Ժոզե Մոուրինյոի հետ նվաճելով հայտնի տրիպլետը, միանգամայն կորել է: Ինտերը հույսը դրել է իր նոր սեփականատեր Էրիկ Տոհիրի վրա: Առաջին քայլը հաջողված կարելի է համարել գեղեցիկ տնային մարզաշպիկի համար, սև շապիկ բարակ կապույտ գծիկներով: Միակ փոքրիկ խնդիրը այն է, որ երկրպագուները սովոր են սև-կապույտ գծեր միևնույն չափի և արդյո՞ք նրանք կընդունեն այս նոր փոփոխությունը:

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1669 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz