Ինտերը չի բավարարվել Սենսիի և Բարելայի տրանսֆերով կենտրոնը ուժեղացնելու համար: Այս պահին Բեպպե Մորատան լուրջ աշխատում է Սերգեյ Միլինկովիչ Սավիչի տրանսֆերի վրա:
Սակայն այս տրանսֆերը կայանալու համար Ինտերը պետք է վաճառեի Ժոաո Մարիոյին և Իկարդիին:
Ինչպես տեղեկացնում է GDS-ը, Ժոաո Մարիոն մոտ օրերս կտեղափոխվի ֆրանսիական Մոնակո, սակայն պորտուգալացու տրանսֆերով հետաքրքրված են նաև Լեպցիգը և Բայեր Լեվերկուզենը: Տրանսֆերը կկազմի մոտ 20մլն եվրո:
Իկարդին վերջնականապես համոզվեց, որ Ինտերը չի պատրաստվում նրան տեղ հատկացնել թիմում, այն բանից հետո, երբ 9 համարի մարզաշապիկը հանձնվեց նորեկ Լուկակուին:
Ռոման և Նապոլին առաջարկներ են կատարել Ինտերին: Նապոլին 55մլն եվրո Իկարդիի համար, սակայն առաջարկը պատրաստ է բարձրացնել միչև 60մլն եվրոյի, իսկ Ռոման 40մլն եվրո + Էդեն Ջեկոյի տրանսֆերը:
Իկարդին առաջվա պես ցանկանում է տեղափոխվել Յուվենտուս, սակայն Ինտերը Յուվենտուսին չի վաճառի 80մլն եվրոյից պակաս:
Այս տրանսֆերների գումարով Ինտերը կիրականացնի Սավիչի տրանսֆերը: Ինտերը բոլոր հաամձայնությունները ունի և ֆուտբոլիստի հետ և Լացիոյի նախագահ Լոտիտոյի հետ:
|
Կատեգորիա: Տրանսֆերներ |
Դիտումներ: 863 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 0.0/0 |