Ալբանո Գուարալդին հստակ հայտարարեց, որ Գաբի Մուդինգային շուտով կարող է դառնալ Ինտերի խաղացող, քանի որ Ներաձուրրին վաղուց ցանկանում էր ձեռք բերել խաղացողին, նույնիսկ վարձավճարով: Sport Mediaset-ի տվյալներով ակումբները համաձայնության են եկել առանձ որևէ խնդիրների:
Իսկ Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ Մուդինգային արդեն կարող է թիմի հետ լինել հուլիսի կեսերին` Պինզոլոյում մարզումների ժամանակ:
"Ինտերն արդեն իր ձեռքում ունի բերգիացի կիսապաշտպանին և խաղացողն արդեն կարող է միանալ թիմին Պինզոլոյում: Ո՞րն է խնդիրը: Ինչպես նշել է Բոլոնիայի նախագահ Ալբանո Գուարալդին "Մենք կխոսենք միայն խաղադրույքների հետ կապված սկանդալի հանգուցալուծումից հետո": Ամեն ինչ կարող է կասեցվե՞լ: Այո, սա մեծ գործարք չի լինի",- գրում է Gazzetta dello Sport-ը: