Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 9 » Հանդանովիչ. Ներողություն եմ խնդրում երկրպագուներից և թիմակիցներից
00:47
Հանդանովիչ. Ներողություն եմ խնդրում երկրպագուներից և թիմակիցներից

Ինտերի դարպասապահ Սամիր Հանդանովիչը Պարմայի հետ ոչ ոքիից հետո անդրադարձել է իր սխալին, որից հետո թիմը բաց թողեց երկրորդ գոլը:

«Բոլորն են սխալվում, ես ցանկանում էի խուսափել անկյունայինից, գնդակը սահեց և մենք գոլ բաց թողեցինք: Այդ դրվագը մեզ միավորներ արժեցավ: Ես ցանկանում եմ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա և ներողություն խնդրել երկրպագուներից և թիմակիցներից: Ես ցավում եմ, որ մենք չկարողացանք հաղթել այս հանդիպումը:

Նույն սխալներն, ինչ նախորդ մրցաշրջանո՞ւմ. Այն արդեն անցյալում է: Իմաստ չունի համեմատել այդ մրցաշրջանները: Մենք դեռ պետք է լավացնենք մեր խաղը: Ընդմիջումից հետո մենք շատ խոցելի ենք: Թիմը միշտ կարիք ունի աբերլավման: Հնարավոր է` մենք պետք է ավելի ուշադիր լինենք և ավելի ագրեսիվ գործենք: Մենք պետք է արձագանքենք ներկա իրավիճակին»:

Աղբյուր Sky Italia
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1027 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Krespo   (10.12.2013 01:18) [Материал]
vochinch shat angamner prkel es

1 tiko11   (10.12.2013 00:57) [Материал]
ex Handa Handa.... ban chka stacvuma.. harcy es gol@ chi harc@ ena vor pashpanutyunum praxadnoy dvera ov vonc uzum mtnuma.

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz